Բաժիններ՝

Զելենսկին Բրյուսել է ժամանել առաջին աշխատանքային այցով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել, որտեղ կկայանան նա կանցկացնի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ։

«Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բրյուսել, որտեղ կունենա բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ: Ուկրաինայի նախագահը խոստացել է եվրոպացի բարեկամներին հիշեցնել Դոնբասում զոհված ու վիրավորված հարյուրավոր երեխաների մասին»,-ասված է պետության ղեկավարի վարչակազմի հաղորդագրության մեջ, որը հունիսի 4-ին զետեղվել է Twitter-ում:

Բրյուսելում Զելենսկին հանդիպումներ կանցկացնի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի, Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկի եւ Ժան Կլոդ Յունկերի, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Բրյուսելում Ուկրաինայի կողմից արծարծվելիք հարցերի թվում կլինի «Ղրիմի վերադարձման» ռազմավարությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը, այդ թեման Զելենսկին մտադիր է քննարկել Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս