
«Յուվենթուսը» սկսել է բանակցությունները Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ

«Յուվենթուսն» աշխատում է կիսապաշտպան Պոլ Պոգբայի վերադարձի ուղղությամբ: Իտալական ակումբը բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» և ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ:
«Յուվենթուսը» ցանկանում է վերադարձնել ֆրանսիացուն և մոտ ժամանակներս կարող է առաջարկություն անել: «Մանչեսթեր Յունայթեդը» շուտով որոշում կկայացնի Պոգբայի ապագայի վերաբերյալ: Հաղորդվում է, որ կողմերը նոր են սկսել բանակցությունները հնարավոր տրանսֆերի վերաբերյալ:
Ըստ Sky Italy-ի տվյալների, «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի համար ավելի քան 100 մլն եվրո կպահանջի:
Պոգբային ձեռք բերելու ցանկություն ունի նաև «Ռեալը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը