Բաժիններ՝

Արցախի նախագահը Մարտունիում ներկա է եղել նոր մանկապարտեզի և մարզադաշտի բացման արարողություններին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին այցելել է Մարտունի քաղաք և մասնակցել նոր մանկապարտեզի, մարզասրահի և մարզադաշտի բացման հանդիսավոր արարողություններին:

Նույն օրը Նախագահը դիտել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության շրջանակներում շրջկենտրոնում տեղի ունեցած ֆուտբոլային խաղը:

Այդ մասին հայտնել են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից:

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն այդ առիթով ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Չեմ չափազանցի, եթե ասեմ, որ այսօր Մարտունիում պատմական օր էր։ Հիմնանորոգված շքեղ մանկապարտեզ, նոր ասֆալտապատ ճանապարհ, նոր մարզասրահ, նոր մարզադաշտ։ Դեռ չեմ ասում, որ CONIFA-ի գավաթի առաջնության խաղն էլ մեծ ուրախություն պատճառեց մարտունեցիներին։ Եվ այս ամենը 2 նախագահների ներկայությամբ՝ Արցախի և Հարավային Օսեթիայի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս