Բաժիններ՝

9-րդ դասարանի աշակերտները կարող են բողոքարկել քննության գնահատականներն այսօր և վաղը

9-րդ դասարանի կենտրոնացված ավարտական քննության գնահատականները և ձևաթղթերը (սքանավորված տարբերակները) այսօր արդեն ուղարկվել են այն դպրոցներ, որտեղ սովորում են աշակերտները։

Այս մասին հայտնում են Գնահատման թեստավորման կենտրոնից:

Նշվում է նաև, որ գնահատականները և ձևաթղթերի պատճենները աշակերտները կարող են ստանալ դպրոցից։

Գնահատականների բողոքարկում աշակերտները կարող են անել այսօր՝ հունիսի 2֊ին կամ վաղը՝ հունիսի 3-ին՝ իրենց ուսումնառության դպրոցներում բողոքարկման դիմում գրելով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս