Բաժիններ՝

Առողջապահության նախարարությունը չի արձագանքում ձերբակալությանը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. «Առողջապահության նախարարությունից առայժմ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ ԱԱԾ այսօրվա ձերբակալության մասին։ Որեւէ պաշտոնյա չէր պատասխանում հեռախոսազանգերին։

Նկատի ունենալով, որ պաշտոնյաներից շատերը նախընտրում են հաղորդակցվել ֆեյսբուք սոցիալական ցանցով, ուղիղ եթերում ներկայացնում տարբեր հարցերի վերաբերյալ իրենց դիտարկումները՝ «Փաստինֆո»-ի թղթակիցը փորձեց օգտվել նաեւ կապի այդ միջոցից եւ նախարարի պաշտոնական էջին նամակ հղելով՝ խնդրեց մեկնաբանություն, որին դեռեւս մնացել է անարձագանք։ Մեզ հաջողվեց պարզել, որ նա ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում։

ԱԱԾ-ի լրատվական ծառայության պետ Սամսոն Գալստյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ձեռնպահ մնաց մեկնաբանությունից՝ նշելով, որ տեղեկություն ունենալու դեպքում այդ մասին կտեղեկացնի։

Ինչպես արդեն նշել ենք՝ Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարարներից մեկին։ Ձերբակալությունը տեղի է ունեցել կաշառքը վերցնելու պահին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031