ԵՄ-ի ու Եվրասիական միության հետ հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» սկզբունքով. Թոմաս Շրապել

«Կոնրադ Ադեանուեր» հիմնադրամի Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը կարծում է, որ Հայաստանը վերջին տարիներին վարում է շատ խելամիտ արտաքին քաղաքականություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին անցկացված «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» խորագրով միջոցառման ընթացքում Շրապելն ընդգծեց, որ Հայաստանը, լինելով Եվրասիական միության անդամ, միևնույն ժամանակ կարողանում է Եվրամիության հետ իր հարաբերությունները լայնացնել և խորացնել:

«Ոմանք, իհարկե, այսպիսի համադրության մեջ հակասություններ են տեսնում` մի կողմից Եվրամիություն, մյուս կողմից Եվրասիական տնտեսական միություն: Մեզ համար որպես «Կոնրադ Ադենաուեր»-ի ներկայացուցիչների, դա հակասություն չի համարվում: Ավելի քան համոզված ենք, որ այդ համադրությունը ոչ թե «կամ-կամ» , այլ «և-և» սկզբունքով է»,-ասաց Շրապելը:

Նա համոզված է, որ դա ոչ միայն պրագմատիկ, այլ նաև խելամիտ քայլ է, որը կարող է հանդիսանալ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևրագույն հիմքերից մեկը:

«Առանձնահատուկ աշխարհաքաղաքական դիրքի պայմաններում Հայաստանի համար կարևոր է խելամիտ և իմաստուն արտաքին քաղաքականությունը: Համոզված ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս վերադասավորումներից հետո էլ կշարունակի իր ուղին», – ասաց Թոմաս Շրապելը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031