«Զիդանի շնորհիվ ես սկսեցի խաղալ ֆուտբոլ». Ազար
Բելգիայի ազգային հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանի և Ռոբերտո Մարտինեսի մասին, ով ղեկավարում է Բելգիայի ազգային հավաքականը:
– Ո՞ւմ կընտրեք՝ Զիդանի՞ն, թե՞ Մարտինեսին:
– Որպես անհամեմատելի խաղացող, ես իսկապես հարգում եմ Զիդանին, նա իմ կուռքն է: Շնորհակալ եմ, որ սկսեցի ֆուտբոլ խաղալ: Հենց Զիդանի շնորհիվ ես սկսեցի խաղալ ֆուտբոլ:
Բայց Մարտինեսի ղեկավարության ներքո ձեռք բերած հաղթանակների համար ես կընտրեի Մարտինեսին,- ասել է Ազարը:
Նշենք, որ ըստ իսպանական մամուլի, Ազարը մտածում է մադրիդյան ակումբ վերադառնալու մասին այն բանից հետո, երբ Զիդանը կրկին գլխավորեց ակումբը:
«Այս պահին ոչ ոք չի սպասում ինձ: «Չելսիում» երկու կարևոր ամիս ունենք առջևում: Մենք կարող ենք հաղթել Եվրոպայի լիգայում: Մենք պետք է հաղթենք Եվրոպայի լիգայում կամ ավարտենք մրցաշրջանը Պրեմիեր լիգայի լավագույն 4-ում` Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար:
Ես մտածում եմ միայն այս մասին: Բայց ոչ այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ երկու, երեք, չորս ամիս հետո: Ես չգիտեմ: Մենք դեռ կտեսնենք՝ ինչ կլինի»,- պատասխանել է Ազարը՝ մադրիդյան ակումբ տեղափոխվելու մասին հարցին:
Սիրարփի Աղաբաբյան