
«Մանչեսթեր Յունայթեդը» կփոխհատուցի երկրպագուների տոմսերի գումարի մի մասը՝ թանկացնելով տոմսերը «Բարսելոնայի» երկրպագուների համար

Ֆուտբոլային երկրպագուները դժգոհում են, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչների արտագնա խաղերում տոմսերի գինը շատ բարձր է:
Այսպես, կատալոնական «Բարսելոնայի» մարզադաշտ այցելելու համար մանչեսթերյան ակումբի երկրպագուները պետք է վճարեն 118 եվրո:
«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել, որ կթանկացնի կատալոնական ակումբի երկրպագուների համար նախատեսած տոմսերի արժեքը, որպեսզի փոխհատուցի իր երկրպագուների՝ արտագնա խաղի տոմսի գումարի մի մասը:
«Տոտենհեմը» 60 ֆունտով թանկացրել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի տոմսերը: Սա գրեթե երկու անգամ ավելի թանկ է, քան Պրեմիեր լիգայի խաղերի տոմսերը:
Եվրոպայի երկրպագուների ասոցիացիան հայտարարել է, որ տոմսերի գինը չափազանց բարձր է, ինչը նշանակում է, որ չեն գործում ՈՒԵՖԱ-ի օրենքները:
Սիրարփի Աղաբաբյան