
«Եթե Գվարդիոլան ցանկանում է գնել ինչ-որ մեկին, վերցնում է տեսագրությունը և գնում շեյխի մոտ». Հյոնես

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային քաղաքականության և ծախսերի մասին:
«Իմ ընկեր Պեպը ինձ ասաց, թե ինչպես է դա տեղի ունենում, երբ նա ցանկանում է 100 միլիոն եվրո արժողությամբ խաղացողի գնել: Եթե Գվարդիոլան ցանկանում է գնել ինչ-որ մեկին, վերցնում է տեսագրությունը և գնում շեյխի մոտ:
Այնուհետև նրանք ճաշում են ու դիտում տեսանյութ, և շեյխը փոխանցում է անհրաժեշտ գումարը: Հաջորդ օրը շեյխը գազի խողովակը բացում է մի քանի միլիմետրով և վերդարձնում այս գումարը:
Ես հպարտ եմ, որ նման դեպքերում մենք «Բավարիայում» գնում ենք ոչ թե վարկային, այլ շահույթի բաժին»,- ասել է Հյոնեսը:
Սիրարփի Աղաբաբյան