
«Այլևս չկան ածականներ Մեսսիին նկարագրելու համար». Ալենյան՝ Մեսսիի մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Կարլես Ալենյան խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսսիի խաղի մասին:
– Ինչպե՞ս եք Ձեզ զգում՝ ամեն օր Լեո Մեսսիի հետ խաղալով և մարզվելով:
– Ի՞նչ կարող ես ասել նրա մասին: Այլևս չկան ածականներ Մեսսիին նկարագրելու համար: Նա անում է այն ամենը, ինչ նա ուզում է մրցակիցների հետ: Նա թիվ մեկն է: Նման ֆուտբոլիսների մենք այլևս երբեք չենք տեսնի ֆուտբոլում:
Մենք պետք է վայելենք նրա խաղը և ընդունենք, որ նա լավագույնն է, ում մենք կտեսնենք մեր կյանքում: Ես կասեմ իմ երեխաներին, որ ես խաղացել եմ նրա հետ և դա աննկարագրելի փորձ էր»,-ասել է Ալենյան:
Սիրարփի Աղաբաբյան