
Գրիզմանի քույրը հերքել է կապը «Բարսելոնայի» հետ

Անտուան Գրիզմանի քույրը՝ Մոդը, մեկնաբանել է այն տեղեկությունը, թե իր եղբայրը կապ է հաստատել «Բարսելոնայի» հետ:
«Անտուանն իսկապես հիասթափված է Չեմպիոնների լիգան լքելու պատճառով: Նրա նպատակներից մեկն այն էր, որ «Ատլետիկոն» հաղթի Չեմպիոնների լիգան սեփական մարզադաշտում:
Հոգնեցուցիչ է ամեն օր կարդալ, թե ինչ է մտածում իմ եղբայրը: Ուրիշների խոսակցություններից կարելի է ենթադրել, թե նրանք գիտեն՝ ինչ է մտածում Անտուանը:
Միակ մարդիկ, որ գիտեն իմ եղբոր մտքերի և հետաքրքրությունների մասին ես, իմ հայրն ու մեր փաստաբանն են:
Եթե կա մեկ ակումբ, որի հետ մենք հիմա կապի մեջ ենք, ապա դա «Ատլետիկոն» է»,- հայտարարել է Մոդը:
Սիրարփի Աղաբաբյան