Բաժիններ՝

«Միտումն այն է, որ առաջնագծում ծառայեն բացառապես առողջ շարքային կազմի զինծառայողները, և սա առաջին քայլն է»

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ պայմանագրային զինվորական ծառայությանը: Ըստ նրա՝ երեկ կառավարության նիստում հավանության է արժանացել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով ավելի շատ պայմանագրային զինծառայողներ կներգրավվեն՝ ծառայության տարիքը սահմանելով 40` այսօրվա 36-ի փոխարեն:

«Միտումն այն է, որ առաջնագծում ծառայեն բացառապես առողջ շարքային կազմի զինծառայողները, և սա առաջին քայլն է»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ առողջներն առաջնագծում մարտական խնդիրներ կիրականացնեն ավելի կարճ ժամկետով, իսկ ովքեր խնդիրներ ունեն, բայց ենթակա են ծառայության, այլ գործառույթներ կկատարեն մի քիչ ավելի երկար ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս