«Դրանք սիմվոլներ են, իսկ էդպիսի սիմվոլները պետք է բանակից դուրս մղվեն». Անդրանիկ Քոչարյան

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ փաստաթղթում, ըստ էության, ֆիքսվում է, որ բանակն այլևս չի ներգրավվելու քաղաքական գործընթացներում:

«Որ բանակը չի մասնակցել ընտրություններում, բոլորս տեսել ենք, բայց դա քաղաքական իշխանության կամքի շնորհի՞վ է, թե՞ բանակն այնպիսի փոփոխությունների է ենթարկվել, որ ինքն ի վիճակի է դիմակայել, չթողնել, որ իրեն օգտագործեն ապօրինի, քաղաքական նպատակներով»,- ասաց Քոչարյանը:

Նա օրինակ բերեց, որ այսօր էլ բանակում կոնկրետ կառույցի ղեկավարը քաղաքացիական հագուստով մասնակցում էր Էջմիածնից եկող ժողովրդի ճանապարհները փակելուն Շմայսի հետ միասին.

«Անթույլատրելի է, որ այդպիսի մարդիկ, որ այդպես ակտիվ քաղաքական գործընթացներին մասնակցել են, այսօր բանակում պաշտոն են զբաղեցնում: Խոսքը «Լեռնային Հայաստան» առողջարանի N զորամաս գնդապետ Եղիազարյան Կորյունն է, դա հայտնի Սերժի Արայիկն ա, կամ Սաթիկի վարորդ Արայիկը: Ես խնդրում եմ ընդհանրապես լուրջ մոտենալ կադրային էսպիսի բաներին, որովհետև այն մարդիկ, որոնք հաճույքով միշտ ապօրինի գործողություններին մասնակից են եղել, նրանք մեր զինված ուժերում անելիք չունեն, դրանք սիմվոլներ են, իսկ էդպիսի սիմվոլները պետք է բանակից դուրս մղվեն: Բանակը պետք է լինի իդեալական մաքուր և կատարի իր գործառույթները: Ես պարզապես բերեցի մի օրինակ, էդպիսի շատերը կան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031