«Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի և նավթամթերքի շուկայի հետ». Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ինքը բաժին ունի բենզինի շուկայում:

«Եթե ես սկսեմ դատի տալ մարդկանց նրա համար, ինչ իմ մասին գրում են, ուղղակի խայտառակություն կլինի: Ոչ, ճիշտ չէ, ես հերքում եմ այդ նյութը և խորհուրդ կտամ այդ լրատվամիջոցին նույնպես հերքումով հանդես գալ, որովհետև օգտագործել իմ անունը, որպեսզի իրենց տեղադրած նյութը շատ կարդացվի, ուղղակի ամոթալի է:

Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի և նավթամթերքի շուկայի հետ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Վանեցյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031