«2018 թ. ԵՄ երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան 3 անգամ նվազել է». Արման Եղոյան

«ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը, որ բաղկացած է 201 միջոցառումներից, դեկտեմբերին ներկայացվել էր ԵՄ մեր գործընկերներին։ Համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող հանձնաժողովը երեկ ամփոփել է ԵՄ-ից ստացված մեկնաբանությունները։ Դրանք բոլորը ներառվել են այս կամ այն ձևով ճանապարհային քարտեզի մեջ, որը վերաբերում էր համաձայնագրի 80% նորմերի կիրառմանը, և այսօր ունենք 80%-ի վերաբերյալ ամբողջականացված ճանապարհային քարտեզ»,- այսօր ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Վիզաների ազատականացման հետ կապված նա նշեց, որ Եվրոստատի տվյալներով՝ 2018 թ. նախորդ տարվա համեմատ ԵՄ երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան 3 անգամ նվազել է և կազմել 2190 ՀՀ քաղաքացի.

«Վիզաների ազատականացման երկխոսության ժամանակ սա ևս պետք է հաշվի առնենք, և եթե կարողանանք այս տեմպը պահել, ապաստան հայցողների թիվը հասցնել նվազագույնի, ըստ էության այս մտահգությունը կփարատենք մեր գործընկերների մոտ»։

 

Տեսանյութեր

Լրահոս