«Իմ գլխին, 11 տարի է՝ սև ամպ է կուտակվում». Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը համաձայն չէ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում իր նկատմամբ հարուցած վարույթի հետ և այն վիճարկելու է դատարանում։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Դ.Սանասարյանը, ինքը խորհրդակցել է իրավաբանների հետ և կարծում է, որ պետք է վարույթ չհարուցվեր։

«Բայց ամեն դեպքում ուրախ եմ, որ նոր Հայաստանում էթիկայի հանձնաժողովը կարողանում է իր լիազորություններն իրականացնել: Եվ ես ամեն ինչ կանեմ, որ ոչ միայն այդ հանձնաժողովը, այլ նաև մնացած կառույցներն իրենց իրավասությունների շրջանակներում գործեն»,- ասաց Դ.Սանասարյանը:

Ըստ նրա՝ նախկինում էթիկայի հանձնաժողովը, ըստ էության, չի գործել, ընդամենը մի քանի պաշտոնյայի մասով է վարույթ հարուցել, և Արամ Սիմոնյանի շնորհիվ այդ կառույցը սկսեց գործել։

Դիտարկմանը՝ ձեր գլխին սև ամպեր են կուտակվում, Դ.Սանասարյանը պատասխանեց. «Իմ գլխին, 11 տարի է՝ սև ամպ է կուտակվում և այդ սև ամպերն ինձ չեն անհանգստացնում»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031