Բաժիններ՝

Մահացել է Հայաստանում Reuters գործակալության թղթակից Հասմիկ Մկրտչյանը

Այսօր, կարճատև հիվանդությունից հետո, մահացել է վաստակավոր լրագրող, Հայաստանում միջազգային խոշորագույն Reuters գործակալության թղթակից Հասմիկ Մկրտչյանը։

Նա շուրջ երեք տասնամյակ համաշխարհային հանրությանը հասցնում էր ամենավերջին տեղեկությունները մեր երկրից։ Արցախյան պատերազմի ամենաթեժ օրերին այն եզակի լրագրողներից էր, ում ամեն մի գրած բառը դառնում էր միջազգային մամուլի սեփականություն, ու ներկայացնում ճշմարիտ լրատվություն։

Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 17-ին, ժամը՝ 18:00-19:30-ին, ք. Երևան, Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորութունը՝ մարտի 18-ին, ժամը՝ 13:00-ին նույն վայրից։

«168 ժամը» ցավակցում է նրա հարազատներին ու ընկերներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս