Բաժիններ՝

Ջոնը՝ վիշապի վրա, թուր՝ Ազոր Ահայի համար և նոր Տարգարիեն. Ենթադրություններ՝ «Գահերի խաղի» նոր թրեյլերից

Ջոնը՝ վիշապի վրա, թուր՝ Ազոր Ահայի համար և նոր Տարգարիեն: Ինչպես նաև նոր վիշապներ, կենդանացող հերոսներ, անսպասելի ելքեր և գահի նոր հավակնորդ. «Գահերի խաղը» վերադառնալու է ապրիլի 14-ին, սակայն երկրպագուները արդեն իսկ ունեն սերիալի եզրափակիչ եթերաշրջանի սցենարի հարյուրավոր տարբերակներ:

Երկրպագուների կասկածները էլ ավելի խճճվեցին սերիալ 2 նոր պաշտոնական թրեյլենրից հետո: Սոցիալական ցանցերում արդեն քննարկում են, թե ինչ կլինի գլխավոր հերոսների հետ՝ հաշվի առնելով վերջին եթերաշրջանի մի քանի կադրեր:

1. Ջոնը կլինի վիշապի վրա

Նման ենթադրությունները դեռ երկար ժամանակ առաջ արվել են երկրպագուների կողմից: Դեյներիսը այժմ ունի երկու վիշապ և վերջնական ճակատամարտում պետք կլինի ևս մեկը, ով պետք է կառավարի վիշապին: Ո՞վ պետք է լինի դա, եթե ոչ Հյուսիսի պահապանը, որի երակներով հոսում է Տարգարիենների արյուն:

Դեյներիսը միշտ թռչում է Դրոգոնի վրա, այնպես որ Ջոնին բաժին է հասնելու Ռեյգալը, որը իր անունը ստացել է կահալիսիի ավագ եղբոր՝ Ռեյգար Տարգարիենի անունից: Ռեյգար Տարգարիենը, ինչպես պարզվեց 7-րդ եթերաշրջանի վերջին սերիայում, Ջոնի հայրն է:

2. Ջենդրին կռում է Հերոսների կարմիր թուրը

Շատերը կարծում են, որ այն թուրը, որի վրա աշխատում է Ջենդրին, Հերոսների կարմիր թուրն է, որը պատկանում է Ազոր Ահային: Վերջինս հայտնի է՝ որպես արքայազն, որը խոստացված էր:

Ջենդրին սերիալի հիմնական հերոսներից միակ հմուտ դարբինն է և կարող է նման զենք ստեղծել:

Շատ շուտով մենք վերջնականապես կպարզենք, թե ում համար է այն նախատեսված, և ով է Ազոր Ահայը: Կան մի շարք վարկածներ, ըստ որի՝ Ազոր Ահայը Ջոն Սնոուն է:

3. Արյան առաջին անգամ կմասնակցի ճակատամարտի

Սպանելու փորձ Սթարքերի փոքր աղջիկը ունի: Սակայն, Արյան սպանել է հակառակորդներին անհատական պայքարի ընթացքում: Արյայի կռվելու հմտութուններն ու դիմադրողականությունը Գիշերվա թագավորի հետ պայքարում իսկապես տեղին կլինի:

Թրեյլերից պարզ է դառնում, որ Արյան ունի վիշապաքարից պատրաստած զենք, որով կռվում է հակառակորդների հետ:

4. Սերսեան հղի չէ

Ի տարբերություն Ջեյմիի, շատ երկրպագուներ չհավատացին, որ Սերսեան հղի է: Դա պարզապես Սերսեայի հնարքն էր: Ըստ նրա, Տիրիոնը պետք է մտածի, որ հղիությունը Սերսեային դարձրել է ավելի փափուկ և էմոցիոնալ:

Սերսեայի՝ հղի չլինելու մասին է վկայում նաև այն, որ թրեյլերում նա միշտ գինու բաժակով է կադրում:

5. Երկաթե գահի հավակնորդների շարքում կա ևս մեկ Տարգարիեն

Նավի վրայի թիկնոցով մարդը իսկական հանելուկ է: Նա բնավ նման չէ Էուրոն Գրեյջոյին: Կարելի է մտածել, որ դա Ջեյմին է, բայց կադրում նկատվում է այդ կերպարի աջ ձեռքը:

Ըստ մի շարք երկրպագուների՝ դա կարող է լինել Էյգոն Տարգարիենը, կամ Երիտասարդ Գրիֆը՝ Ռեյգար Տարգարիենի որդիներից մեկը՝ գահի օրինական հավակնորդը և Ջոնի հարազատ եղբայրը:

Գրքում նրան սպանում է Գրիգոր Կլիգանը, բայց շատերը կարծում են, որ նա կարող է ինչ-որ կերպ կենդանի մնացած լինել և վերեդառնալ տուն:

6. Արյան կիմանա՝ ինչ է վախը

Արյան այն հերոսներից չէ, ում բնորոշ է վախը, սակայն թրեյլերի առաջին իսկ կադրում երևում է, թե ինչպես է նա վախենալով փախչում: Նրան ինչ-որ բան է հետապնդում: Սովորական հակառակորդի հետ Արյան, ամենայն հավանականությամբ, միանգամից կռվի կանցներ: Նշանակում է, Արյային իրոք ինչ-որ սարսափելի բան է հետապնդում:

Ըստ երկրպագուների, դա կարող է լինել հենց Գիշերվա թագավորը, կամ՝ կենդանացած Սթարքերից մեկը: Այո, այո. Սթարքերը կարող են վերադառնալ: Ըստ վարկածներից մեկի՝ Գիշերվա թագավորը ուղևորվում է Վինտերֆել, որպեսզի կենդանացնի Հյուսիսի նախկին թագավորներին և նրանց միջոցով համալրի իր բանակը: Սարսափելի է պատկերացնել երիտասարդ Սթարքերին, ովքեր ստիպված կլինեն կռվել, օրինակ՝ Նեդ Սթարքի դեմ:

Երկրպագուները կարծում են, որ Արյային կարող է հետապնդել Յակեն Հգարը, ով ցանկանում է վրեժ լուծել Արյայից՝ անդեմներին դավաճանելու համար:

Չի բացառվում նաև, որ Արյան ոչ թե փախչում է, այլ փորձում է ծուղակը գցել իր թշնամուն: Սակայն, միևնույն է, գաղնիք է, թե ով է նա:

7. Ջեյմին կմահանա

Սերսեային քիչ կարելի է տեսնել արտասվելիս: Վերջին անգամ նա արտասվել է Միրցելայի մահվան ժամանակ: Միակ մարդը, ում նա սիրում է, Ջեյմին է: Չի բացառվում, որ նա լաց է լինում հենց Ջեյմիի մահվան կապակցությամբ: Ի տարբերություն նրա, Ջեյմին մեկնեց Հյուսիս, որտեղ իրադարձությունները շատ թեժ են:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս