«Ես պատրաստ եմ զիջել Չեմպիոնների լիգան ԱՊԼ-ի համար». Սալահ
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է թիմի նպատակների մասին:
«Ես ազնիվ կլինեմ, ինձ համար առավել հեղինակավոր մրցաշարը Չեմպիոնների լիգան է: Սակայն ամբողջ քաղաքի և ակումբի երազանքը Պրեմիեր լիգայի հաղթանակն է:
Ես պատրաստ եմ զիջել Չեմպիոնների լիգան ԱՊԼ-ի համար: Հետևաբար, ուրախ կլինեմ զոհաբերել իմ երազանքը հանուն իրենց երազանքների: Բայց եթե հաղթենք երկու մրցաշարերում, ապա դա կլինի արտակարգ: Եվ դա այն է, ինչ մենք փորձում ենք անել:
Պրեմիեր լիգայում մրցաշարը շատ բարդ է, դժվար հանդիպումներ ենք ունենալու, այնպես ինչպես մեր մրցակիցները: Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել, հաղթելն է մեր խաղերը և հուսալը, որ մրցակիցը կսխալվի: Այդ պարագայում մենք կարող ենք հաղթել:
Ես սթափ եմ պահում իմ միտքը: Այո, կա ճնշում, բայց ես իմաստուն եմ: Անհրաժեշտ է առաջ շարժվել: Մենք կտեսնենք մրցաշրջանի վերջում, թե ինչ կարող ենք անել: Բայց հոգեբանորեն ես պատրաստ եմ ամեն ինչի»,- ասել է Սալահը:
Սիրարփի Աղաբաբյան