Բաժիններ՝

«Արսենալը» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում «Արսենալը» հյուրընկալեց և հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (2:0):

Հանդիպման 12-րդ րոպեին Գրանիդ Ջակայի հրաշալի հարվածից հետո «Արսենալն» առաջ անցավ հաշվի մեջ: Առաջին կեսում «զինագործները» հաջող պաշտպանվում և լավ գրոհներ էին կազմակերպում: Իսկ ահա երկրորդ կեսի 69-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները Լակազեթի նկատմամբ սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Օբամեյանգը՝ հաշիվը դարձնելով 2:0:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք պատճառով հայտավորված չէր խաղին:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» կրկին բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական և ունի 60 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս