Երևան-Աշտարակ ավտոճանապարհին «Opel Vectra»-ն բախվել է սյանը. կա 2 զոհ, 3 քաղաքացի հոսպիտալացվել է

Մարտի 10-ին՝ ժամը 18:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 2-3-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը: Երկու քաղաքացի մահացել է, իսկ երեքը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031