«Բարկանում եմ, որ ամեն ինչ այսպես եղավ». Մյուլլերը՝ հավաքականից հեռանալու մասին
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի որոշումը: Լյովի ցանկությամբ այլևս հավաքական չեն հրավիրվելու Մյուլլերը, Ջերոմ Բոատենգը և Մաթս Հյումելսը:
«Որքան ավելի շատ եմ մտածում, այնքան ավելի եմ բարկանում: Բարկանում եմ, որ ամեն ինչ այսպես եղավ:
Ես չեմ հասկանում, թե ինչու է այս որոշումը այսքան վերջնական: Ես պազապես ապշած էի մարզչի նման որոշման պատճառով: Այս որոշման համար չկա որևէ պատճառ, կամ որևէ հիմնավորում:
Ազգային թիմի մարզիչը պետք է որոշումներ կայացնի: Այդ հարցում կասկած չկա: Բայց Մաթսը, Ջերոմը և ես դեռ կարող ենք ֆուտբոլ խաղալ բարձր մակարդակով: Գերմանիայի ազգային հավաքականի հետ միասին վերջին տարիներին մենք անցել ենք երկար, լարված և հիմնականում հաջողակ ճանապարհ:
Մենք իմանում ենք մարզչի այս որոշման մասին և քիչ անց կարդում ենք ԶԼՄ-ներում Գերմանիայի ֆուտբոլի միության և նրա նախագահի պատրաստած հայտարարությունները: Կարծում եմ, որ այդպես վարվելը ճիշտ չէ և նշան է, որ մենք այնքան էլ կարևոր չենք:
Ես միշտ հպարտությամբ էի կրում Գերմանիայի ազգային հավաքականի մարզաշապիկը և ամեն ինչ տվեցի հավաքականի համար: Դա անհավատալի ճանապարհորդություն էր: Ես մարտիկ եմ և շարժվելու եմ առաջ: Խաղը դեռ ավարտված չէ»,- ասել է Մյուլլերը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նշել է, որ այլևս չի հրավիրելու հավաքական Բոատենգին, Հյումելսին և Մյուլլերին, քանի որ հավաքականի պատմությունում պետք է բացել նոր էջ:
Սիրարփի Աղաբաբյան