Բաժիններ՝

«Ռեալը» համոզված է, որ Մոուրինիոն կվերադառնա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարող է կրկին գլխավորել «Ռեալը»:

The Telegraph-ի աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբում «գրեթե 100% վստահ» են, որ կկարողանան վերադարձնել 56-ամյա մասնագետին:

Մոուրինիոն ևս ցանկանում է վերադառնալ մադրիդյան ակումբ: BeIN Sports-ի հետ հարցազրույցում վերջերս նա ասել է, որ նախկին ակումբներ վերադարձի դեմ ոչինչ չունի:

Մոուրինիոն «Ռեալի» հետ 3 տարում հաղթել է Իսպանիայի առաջնությունը, գավաթը և Սուպերգավաթը:

Այժմ Մոուրինիոն չի պատրաստվում ընդունել «Ռեալը»: Նա հայտարարել է, որ «Այաքսի» հետ խաղից հետո (1:4) նա ոչ մի կապ չի ունեցել ակումբից կամ թիմից որևէ մեկի հետ:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից և Իսպանիայի գավաթից: Լա Լիգայում մադրիդյան ակումբը երրորդն է՝ զիջելով կատալոնական «Բարսելոնայից» 12 միավոր: Սոլարիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Նշվում է, որ նա կմնա ակումբում մինչև մրցաշրջանի ավարտը, հետո կհեռացվի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս