
«Այն, ինչ «Ռեալի» երկրպագուները մտածում են իմ մասին, հպարտության առիթ է տալիս». Մոուրինիո

«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է մադրիդյան ակումբ հնարավոր վերադարձի մասին:
Չեմպիոնների լիգայից «Ռեալ Մադրիդ» դուրս մնալու մասին.
«Դա ինձ զարմացրեց: Բայց ես մեծ հարգանք եմ տածում այն ամենի նկատմամբ, ինչի հասել են նրանք: Անհնար է հաղթել այս մրցաշարը չորս, հինգ կամ վեց անգամ:
Վերադարձի շշուկնների մասին.
«Այն, ինչ «Ռեալի» երկրպագուները մտածում են իմ մասին, հպարտության առիթ է տալիս: Բայց թիմը մարզիչ ունի»:
Շաբաթվա ընթացքում Սանտիագո Սոլարիի գլխավորած «Ռեալ Մադրիդը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից և Իսպանիայի գավաթից: Իսկ Լա Լիգայում մադրիդյան ակումբը երրորդն է՝ զիջելով կատալոնական «Բարսելոնային» 12 միավոր:
Մոուրինիոն «Ռեալի» հետ 3 տարում հաղթել է Իսպանիայի առաջնությունը, գավաթը և Սուպերգավաթը:
Սիրարփի Աղաբաբյան