Բաժիններ՝

Սիրիայում հայ սակրավոր է վիրավորվել

«Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում այսօր՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել»,- այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» ֆեյսբուքյան էջից։

«Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են»,- հայտնում է աղբյուրը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2009057286055842&id=1513184855643090

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս