Նիկոլ Փաշինյանը կարևորում է ԼՂ հարցի էության ներկայացումը միջազգային ասպարեզում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի էության ներկայացումը միջազգային ասպարեզում: Այդ մասին ՀՀ վարչապետը նշել է Դիվանագետի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ:

«Այս առումով, շատ կարևոր եմ համարում Լեռնային Ղարաբաղի հարցում մեր առաջիկա անելիքները, որովհետև մեր նախորդ հանդիպման ընթացքում էլ ասել եմ, որ այս ընթացքում իմ ունեցած միջազգային շփումները բերել են այն եզրակացության, որ ցավոք սրտի, միջազգային ասպարեզում շատ դեպքերում կորսվել է Լեռնային Ղարաբաղի հարցի էության մասին պատկերացումն ու ընկալումը:

Սա մեր առաջիկա խնդիրներից կարևորագույնն է և ըստ էության անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարց ասելով միջազգային ասպարեզում հասկանան այն, ինչ նկատի է առնվում և ինչպիսին կա Լեռնային Ղարաբաղի հարցն իր էությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031