Շախմատի կանանց թիմը զիջել է Հնդկաստանին. աշխարհի առաջնություն
Շախմատ Հայաստանի կանանց հավաքականը կրկին պարտություն կրեց աշխարհի թիմային առաջնությունում:
Աստանայում ընթացող առաջնության երրորդ տուրում կանանց թիմը մրցում էր Հնդկաստանի հավաքականի հետ: Էլինա Դանիելյանը իր պարտիան ավարտեց ոչ-ոքի, իսկ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ տոնեց: Սակայն պարտվեցին Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը: Հայաստան-Հնդկաստան1,5-2,5:
Այս պարտությունից հետո Հայաստանի ընտրանին նահանջեց մրցաշարային աղյուսակում և այժմ 7-րդն է: Առաջատարը Ռուսաստանի հավաքականն է:
Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր Հայաստանի թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես են գալիս Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը:Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր Հայաստանի թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես են գալիս Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը: