«Ինձ ևս՝ որպես ՀՀ քաղաքացի և պատգամավոր, հետաքրքիր է՝ ում նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը». Նաիրա Զոհրաբյան

«Ինձ ևս՝ որպես ՀՀ քաղաքացի և պատգամավոր, հետաքրքիր է՝ ում նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցին, թե ո՞ւմ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ Սպահանում հայտարարեց ՀՀ գործող քաղաքական գործիչների մասին, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ:

Ըստ նրա՝ ինքը որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ շատ կարևոր գործեր ունի և չի մտածել՝ ով է «շպիոն».

«Եթե մարդու իրավունքների հանձնաժողովում ԱԺ կանոնակարգով կավելացվի գործառույթ՝ բացահայտել քաղաքական գործիչ-գործակալներին, ես վստահեցնում եմ ձեզ՝ որպես պարտաճանաչ պատգամավոր, ես այդ խնդրով կզբաղվեմ»:

Տեսանյութեր

Լրահոս