«Ես չեմ կարծում, որ վարչապետի այցին կարելի է նման զավեշտական բնութագիր տալ». Նաիրա Զոհրաբյան

«Ես չեմ կարծում, որ վարչապետի այցին կարելի է նման զավեշտական բնութագիր տալ, միգուցե հենց այդպես էլ պլանավորված է եղել»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հակադարձելով դիտարկմանը, որ ՀՀ վարչապետի պատվիրակությունը Բրյուսել այցի ընթացքում ընդամենը մի կրթական համաձայնագիր է ստորագրել:

Ըստ նրա՝ ԵՄ հետ ճանապարհային քարտեզը հանգամանալից քննարկվել է, աշխատանքները գրեթե ավարտվել են. «ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզում իրապես լուրջ տեղաշարժեր կտեսնենք»:

Տեսանյութեր

Լրահոս