Բաժիններ՝

Փետրվարի լավագույն սմարթֆոնները

Փետրվարը լի էր ֆլագմեններով: Նոր սմարթֆոններ Xiaomi-ից, Samsung-ից, Sony-ից, Nokia-ից և Huawei-ից:

Xiaomi Mi 9 

Xiaomi-ն անցած ամիս ներկայացրեց իր ֆլագմենային Mi 9 սմարթֆոնը:

Այն ստացել է նորաձև ապակե կորպուս և մեծ AMOLED էկրան՝ Full HD +-ով, մինչև 600 նիտ պայծառությամբ: Անմիջապես մատրիցայի տակ տեղադրված է մատնահետքի սքաները:

Սմարթֆոնի հիմնական առանձնահատկություններից մեկը եռակի ֆոտոմոդուլն է՝ 48 ՄՊ սենսորով:

Բնութագրիչներ

• Դիսփլեյ – 6.39 դյույմ, 2340×1080 փիքսել
• Պրոցեսոր – Qualcomm Snapdragon 855
• Հիշողություն – 6/8 ԳԲ օպերտիվ և 128 ԳԲ ներդրված
• Տեսախցիկ – հիմնական՝ 48+16+12 ՄՊ, դիմային՝ 20 ՄՊ
• Մարտկոց – 3 300 մԱ•ժ
• Օպերացիոն համակարգ – Android 9.0 Pie

Xiaomi Mi 9 SE 

Բացի հիթային սմարթֆոնից ներկայացվել է նաև Xiaomi Mi 9 SE-ը սմարթֆոնը: Այն ստացել է Mi 9-ի նման դիզայն, բայց ավելի կոմպակտ էկրան՝ ներդրված մատնահետքի սքաներով: Մարտկոցը շատ ժամանակակից Qualcomm Snapdragon 712-ն է:

Սմարֆոնը շատ զարմացրեց NFC-չիպի առկայությամբ:

Բնութագրիչներ

• Դիսփլեյ – 5.97 դյույմ, 2340×1080 փիքսել
• Պրոցեսոր – Qualcomm Snapdragon 712
• Հիշողություն – 6/8 ԳԲ օպերտիվ և 64/128 ԳԲ ներդրված
• Տեսաիցիկ – հիմնական՝ 48+13+8 ՄՊ, դիմային՝ 20 ՄՊ
• Մարտկոց – 3070 մԱ•ժ
• Օպերացիոն համակարգ – Android 9.0 Pie

Samsung Galaxy Fold 

Samsung-ը վերջապես ներկայացրեց այն սմարթֆոնը, որի մասին խոսվում է արդեն երկար ժամանակ: Ըստ արտադրողի, սա ժամանակակից սմարթֆոնների ապագան է:

Galaxy Fold սմարթֆոնը ծալվում է և դառնում փոքր պլանշետ: Սմարթֆոնի ռեժիմում կարելի է օգտագործել 4.6 դյույմանոց դիսփլեյ՝ 840×1960 փիքսել բանաձևով, իսկ ընդլայնված ձևով այն արդեն դառնում է 7.3 դյույմանոց և 1536×2152 փիքսելով դիսփլեյ:

Սմարթֆոնը ծալվում է հատուկ խցիկի և միացման մոդուլի հիման վրա: Ոչ մի երևացող դետալ կամ գիծ չկա:

Ինտերֆեյսն ավտոմատ կերպով կարգավորում է էկրանի չափսով՝ ապահովելով տարբեր ծրագրերի օգտագործումը երկու ռեժիմներում էլ:

Galaxy Fold-ը հագեցած է հզոր 7 նանոմետր պրոցեսորով, 12 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներդրված հիշողությամբ: Սմարթֆոնն աշխատում է երկու փոխկապակցված մարտկոցներով՝ 4.380 մԱ•ժ հզորությամբ: Սմարթֆոնն ունի արագ լիցքավորման համակարգ և կարող է լիցքավորվել թե՛ դասական և թե՛ անլար տարբերակներով:

Սմարթֆոնի առանձնահատկություններից է նաև վեցակի տեսախցիկը: Հիմնական տեսախցիկն ունի 3 օբյեկտիվ՝ 12+12+16 հզորությամբ: Մեծ դիսփլեյի անկյունում տեղադրված են երկու դիմային տեսախցիկներ՝ 10 և 8 ՄՊ հզորությամբ: Եվս մեկ տեսախցիկ տեղադրված է փոքր դիսփլեյի անկյունում: Այն նախատեսված է տեսազանգերի համար:

Բնութագրիչներ

• Դիսփլեյ – 4.96 դյույմ, 1940×840 փիքսել + 7.3 դյույմ, 2152+1536 փիքսել
• Պրոցեսոր – Qualcomm Snapdragon 855
• Հիշողություն – 12 ԳԲ օպերտիվ և 512 ԳԲ ներդրված
• Տեսախցիկ – հիմնական՝ 12+12+13 ՄՊ, դիմային՝ 10+10+8 ՄՊ
• Մարտկոց – 4380 մԱ•ժ
• Օպերացիոն համակարգ – Android 9.0 Pie

Samsung Galaxy S10/S10+ 

Ծալվող սմարթֆոնից բացի Samsung-ը ներկայացրեց նաև Galaxy S10/S10+ մոդելները:

Երկու սմարթֆոններն էլ ստացել են ժամանակակից Dynamic AMOLED HDR+ с դիսփլեյ՝ ամենաշատը 800 նիտ պայծառությամբ:

Սմարթֆոնները աշխատում են Exynos 9820 պրոցեսորով: Որոշ շուկաների համար սմարթֆոնը կստանա Qualcomm Snapdragon 855՝ GPU Adreno 640-ով:

Բնութագրիչներ

• Դիսփլե յ- 6.1/6,3 դյույմ, 3040×1440 փիքսել
• Պրոցեսոր – Exynos 9820
• Հիշողություն – 8ԳԲ օպերտիվ և 128 ԳԲ ներդրված (12 ԳԲ օպերտիվ, 1 տերբայթ ներդրված՝ Galaxy S10+-ի համար)
• Տեսախցիկ – հիմնական՝ 12+12+16 ՄՊ, դիմային՝ 10 ՄՊ
• Մարտկոց – 3400/4100 մԱ•ժ
• Օպերացիոն համակարգ – Android 9.0 Pie

Samsung Galaxy S10e 

Առաջատար շարքի երրորդ սմարթֆոնը Galaxy S10e-ն է: Այն դիզայնով շատ նման է մյուս սմարթֆոններին:

Մատնահետքի սքաներ էկրանում չկա, այն տեղադրված է աջ կողմում: Այս մոդելը ունի կրկնակի հիմնական տեսախցիկ:

Բնութագրիչներ

• Դիսփլեյ – 5.8 դյույմ, 2280×1080 փիքսել
• Պրոցեսոր – Exynos 9820
• Հիշողություն – 6 ԳԲ օպերտիվ և 128ԳԲ ներդրված
• Տեսախցիկ – հիմնական՝ 12+16ՄՊ, դիմային՝ 10 ՄՊ
• Մարտկոց – 3100 մԱ•ժ
• Օպերացիոն համակարգ – Android 9.0 Pie

Huawei Mate X 

Huawei-ը ներկայացրել է Mate X սմարթֆոնը, որպես Galaxy Fold-ի պատասխան: Սակայն, երկու էկրանի փոխարեն այն ստացել է մեկը, որը հնարավոր է ծալել և օգտագործել մասնակի:

Սմարթֆոնը ունի շատ բարակ կորպուս: Այն հագեցած է Kirin 980 մարտկոցով՝ հագեցած Balong 5000 5G մոդեմով: Այս սմարթֆոնը կունենա բավականին բարձր արժեք: Այն կսկսվի վաճառվել այս տարվա կեսից և կարժենա 2299 եվրո:

Բնութագրիչներ

• Դիսփլեյ – 6.6/8 դյույմ, 2480×1148 փիքսել /2480×2200 փիքսել
• Պրոցեսոր – Kirin 980
• Հիշողություն – 8 ԳԲ օպերտիվ և 512ԳԲ ներդրված
• Տեսախցիկ – հիմնական՝ 40+16+8 ՄՊ
• Մարտկոց – 4500 մԱ•ժ
• Օպերացիոն համակարգ – Android 9.0 Pie

Nokia 9 PureView 

Nokia 9 PureView-ն ընկերության երկար սպասված սմարթֆոնն է, որը ունի 5-ակի տեսախցիկ:

Nokia 9 PureView-ն պետք է ներկայացվեր դեռ նախորդ տարի, սակայն տեսախցիկի աշխատանքները տևեցին շատ ավելի երկար, քան սպասվում էր: Դա հասկանալի է, քանի որ սա աշխարհում առաջին սմարթֆոնն է, որ միանգամից կունենա տեսախցիկի 5 մոդուլ:

Nokia-ի հետ զուգահեռ՝ տեսախցիկների վրա աշխատել է ZEISS-ը (օպտիկայի և տեսախցիկների լեգենդար արտադրող Գերմանիայում): ZEISS-ից օգտագործվել են հատուկ ալգորիթմներ, որոնք նկարահանումից հետո բարելավում են նկարների որակը:

Սմարթֆոնն աշխատում է Snapdragon 845 մարտկոցով: Այն ունի 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներդրված հիշողություն:

Բացի 5 տեսախցիկներից, սմարթֆոնն ունի նաև շատ լավ էկրան՝ OLED-մատրիցա, կատարյալ սև էկրան և 10 բիթանոց HDR10: Նման տեսախցիկներով սմարթֆոնի համար դա շատ կարևոր է:

Հեռախոսը առջևի և հետևի մասում պատված է Gorilla Glass 5 ապակիով:

Բնութագրիչներ

• Դիսփլեյ – 5.99 դյույմ, 2960×1440 փիքսել
• Պրոցեսոր – Snapdragon 845
• Հիշողություն – 6 ԳԲ օպերտիվ և 128 ԳԲ ներդրված
• Տեսախցիկ – հիմնական՝ 12+12+12+12+12 ՄՊ, դիմային՝ 20 ՄՊ
• Մարտկոց – 3 320 մԱ•ժ
• Օպերացիոն համակարգ – Android 9.0 Pie

Sony Xperia 1 

Sony ընկերությունը ննորից թարմացրել է ֆիրմային սմարթֆոնների շարքը՝ ներկայացնելով նոր ֆալգմեն՝ Xperia 1-ը:
Սա միակ սմարթֆոնն է էկրանի 21:9 հարաբերակցությամբ: Ընկերությունում նշում են, որ նման չափսերը ունեն մի շարք առավելություններ:

Բնութագրիչներ

• Դիսփլեյ – 6.5 դյույմ, 3840×1644 փիքսել
• Պրոցեսոր – Snapdragon 855
• Հիշողություն- 6 ԳԲ օպերտիվ և 128 ԳԲ ներդրված
• Տեսախցիկ – հիմնական՝ 12+12+12ՄՊ, դիմային՝ 8 ՄՊ
• Մարտկոց – 3 300 մԱ•ժ
• Օպերացիոն համակարգ – Android 9.0 Pie

Այս սմարթֆոնի արժեքն ու թողարկման ամսաթիվը հայտնի չեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս