Բաժիններ՝

Ամենայն Հայոց կաթողիկոսն ու ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում երեկ ընդունել է ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությանը՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:

Հանդիպմանն արծարծվել են Հայաստանի, հայ ժողովրդի և Հայ Առաքելական Եկեղեցու դիմագրաված մարտահրավերները, Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր։

ՀՅԴ ներկայացուցիչները արծարծված հարցերի մասին Վեհափառին փոխանցել են կուսակցության տեսակետներն ու մտահոգությունները՝ հայտնելով համագործակցելու պատրաստակամություն հանուն ազգային միասնականության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031