Բաժիններ՝

«Այս ամենից ապշերոնյան էժանագին խավիարի գարշելի հոտ է փչում». Դավիթ Բաբայանը՝ Ռուբեն Հախվերդյանի մասին

Այս ամենից ապշերոնյան էժանագին խավիարի գարշելի հոտ է փչում: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով երգահան Ռուբեն Հախվերդյանի հայտարարություններին՝ կապված արցախահայության հետ:

«Բարոյապես և ստեղծագործական առումով լինելով վաղուց սպառված՝ նախկին երգահան ու երգիչ Ռուբեն Հախվերդյանը, ով արդեն վաղուց որևէ արժեքավոր գործ ստեղծելու ունակ չէ, կրկին վիրավորանքների հեղեղ է թափում հայ ժողովրդի վրա՝ հայհոյելով արցախահայությանը:

Այս ամենից ապշերոնյան էժանագին խավիարի գարշելի հոտ է փչում: Նրա նմաններով պետք է զբաղվեն համապատասխան կառույցները՝ ԱԱԾ-ն, Առողջապահության նախարարությունը, ավելի կոնկրետ՝ որևէ հոգեբուժարան»,-գրել է Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հախվերդյանն արցախահայության մասին խոսել էր՝ հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս