Բաժիններ՝

Թրենդը վինտաժն է. ի՞նչ և ինչպե՞ս կրել

Նրանց համար, ովքեր սիրում են անցյալ դարաշրջանի ոճը և հոգնել են անընդհատ կրկնվող ձանձրալի հագուստներից:

Կա տպավորություն, որ վինտաժը երբեք չի դադարում թրենդային լինելուց, սակայն 2019 թվականի ընթացքում այն կունենա ավելի մեծ տարածում:

Հիմա հին իրերին նոր կյանք տալը մոդայիկ է և Ձեզ միանգամից կներառի, այսպես կոչված, «գիտակից սպառողների» ցանկում: Առաջարկում ենք ծանոթանալ, թե ի՞նչ է պետք կրել նորաձև լինելու համար և որտեղից կարող եք գնել վինտաժային հագուստ:

Ի՞նչ կրել

Հագուստը վինտաժային դառնում է այն ժամանակ, երբ հատում է 20 տարեկանը, եթե այն դիզայներական է և արտացոլում է այն դարաշրջանի բնորոշ ոճը, որին պատկանում է: Այսինքն, մեզ հետաքրքրում է այն ամենը, ինչ հայտնվել է 90-ական թվականներին և ավելի վաղ: Հենց սա է հիմա նորաձևության բարձունքում:

Օվերսայզ ժակետներ 

Ժակետները կարող են լինել թե՛ երկշերտ, թե՛ միաշերտ, թե՛ վանդակավոր և թե՛ գծավոր: Կարևոր է, որ այն լինի բավականին լայն՝ ուսերի հատվածում և ծածկի ազդրերը:

Երկար վերարկու 

Գարնան և աշնան համար պետք է ընտրել դասական տրենչ կամ մակինտոշ՝ մաքսի երկարությամբ:

Ամենանորձև գույները կարմիրը և բորդոն են: Չպետք է մոռանալ նման վերանզգեստների համար դասական գույները՝ մոխրագույն, ավազագույն, խակի:

Թավիշ 

Վերանզգեստներ, տաբատներ, կոմբինեզոններ և անգամ վերարկու՝ թավիշից. սա 2019 թվականի թրենդն է: Բացարձակ հիթը թավշե պիջակն է, որը հիշեցնում է 70-ական թվականները:

Վիկտորիանական զգեստներ և բլուզներ 

Երկար, փոքրիկ ծաղիկով կամ ասեղնագործությաբ: Այս տարի մենք շատ կհանդիպենք նման բլուզներ և զգեստներ շուկաներում: Թրենդային են լինելու այնպիսի զգեստները, որոնք պահվում են տատիկների ճամպրուկներում:

Ինչպե՞ս կրել և ինչի՞ հետ համադրել

Վինտաժ + ժամանակակից նորաձևություն 

Միշտ լավ է խաղալ գույների հետ: Եթե համադրեք Ձեր վինտաժային դետալները ուլտրանորաձևի հետ, ապա դա կլինի չափազանց ակտուալ: Օրինակ՝ 70-ականների վանդակավոր ժակետը կարելի է համադրել վառ զգեստի հետ, վառ նկարներով հուդիները կամ սպորտային կոստյումները՝ լամպասների հետ:

Վինտաժ + դասական 

Եթե Դուք ցանկանաում եք համադրել թանկարժեք վինտաժային հագուստը, օրինակ՝ YSL-ի ժակետը կամ Burberry-ի տրենչը, ապա պետք է ընտրեք դասական կամ չեզոք տարբերակներ: Կարող եք ընտրել հասարակ ջինսեր, սև լեգինսներ, սպիտակ վերնաշապիկներ կամ բազային վերնազգետսներ:

Տարբեր ժամանակաշրջանների վինտաժային իրեր 

Վինտաժ + վինտաժ. սա իդեալական տարբերակ է: Կարող եք համադրել տարբեր ժամանակաշրջանների հագուստը՝ 70-ականները՝ 90-ականների հետ, կամ 20-ականները՝ 80-ականների հետ: Վստահաբար կստացվի ինչ-որ հետաքրքիր համադրություն:

Նույն ժամանակաշրջանի վինտաժ 

Ամենահամարձակները կարող են ոտքից գլուխ կրել նույն ժամակաշրջանի հագուստ:

Այս տարբերակը բոլոր այն մարդկանց համար է, ովքեր տարված են որևէ ժամանակշրջանի նորաձևությամբ և ուզում են թողնել տպավորություն, կարծես հենց նոր են դուրս եկել թեմատիկ երեկույթից:

Որտե՞ղ և ինչպե՞ս գտնել

Վինտաժային շուկաներում

Ամենատրամաբանական տարբերակը վինտաժային շուկաներ գնալն է: Նման շուկաները, հիմնականում, բացվում են որոշակի ժամանակով:

Բացի այդ, վինտաժային շուկաները լինում են անհատական: Պետք է գտնել մարդկանց Ձեր քաղաքում, ովքեր ունեն վինտաժային իրերի սեփական փոքրիկ խանութ:

Instagram-ում

Հիմա վինտաժային իրեր գտնելու համար լավագույն տարբերակը սոցցանցերն են: Կան խանութներ, որոնք Ձեր փոխարեն փնտրում են նախորդ ժամանակաշրջանների ամենատարածված իրերը և վաճառում են: Փաստ չէ, որ այս տարբերակում գները կլինեն մատչելի: Սակայն, հաշվի առնելով, թե որքան տարածված են հիմա հնաոճ իրերը, հարմար տարբերակ, վստահաբար, հնարավոր է գտնել:

Կոմիսիոն խանութներ

Սրանք չպետք է շփոթել second hand խանութների հետ: Եթե Դուք ցանկանում եք գնել լավ որակի վինտաժային իրեր, ապա նման խանութները հենց Ձեզ համար են:

Կան հայտնի խանութներ, ինչպիսի եք Past Perfect, StrogoVintage և Peremotka խանութները, որոնք ունեն նաև օնլայն վաճառք:

Ինքնուրույն

Սա մի փոքր բարդ, բայց աշխատող տարբերակ է: Առաջին հերթին պետք է փորփրել տատիկի և տատիկի ընկերուհիների, մայրիկի ճամպրուկները: Հետո կարելի է այցելել մեծ և ճանաչված second hand խանութներ:

Ցավոք, Հայաստանում նման խանութներ գտնելը բարդ է: Լավագույն վինտաժային ապրանքները հնարավոր է գտնել եվրոպական մայրաքաղաքներում՝ Հելսինկի, Բեռլին, Լոնդոն կամ Փարիզ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս