Բաժիններ՝

Կլասիկո. Կարծիքներ, նվաճումներ, Մեսսի և Ռամոս

Լա Լիգայի 26-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ պարտվեց «Բարսելոնային» (0:1):

Կատալոնացիները դարձան պատմության միակ թիմը, որ երկու անգան անընդմեջ հաղթել է «Ռեալին» «Սանտիագո Բեռնաբեուում» 72 ժամվա ընթացքում: Ավելի վաղ կատալոնացիները հաղթել էին Իսպանիայի գավաթի երկրորդ կիսաեզրափակչում՝ 3:0 (փետրվարի 27):

«Բարսելոնան» նաև առաջինն է 24 տարվա մեջ և 4-րդն է պատմությունում, որ 3 օրում երկու անգամ հաղթեց մադրիդյան ակումբին՝ անկախ դաշտից:

Ավելի վաղ դա կարողացել էին անել բասկերը՝ «Ռեալ Ունիոն» (9-ը և 11-ը ապրիլի, 1922 թվական) և «Ատլետիկը» (1-ը և 4-ը ապրիլի, 1984 թվական): Դա կարողացել է անել նաև «Դեպորտիվոն» (24-ը և 27-ը օգոստոսի, 1995 թվական):

Բացի այդ, կատալոնացիները էլ Կլասիկոյում արդեն հաղթել են 96 անգամ, մադրիդցիները՝ 95 անգամ: Եվս 51 անգամ գրանցվել է ոչ-ոքի:

«Բարսելոնան» առաջին անգամ 88 տարում՝ 1931 թվականից հետո, Կլասիկոյում հաղթանակներով առաջ անցավ «Ռեալից»:

Կլասիկոյից հետո, իհարկե, անխուսափելի են քննարկումները: Չնշանակված 11 մետրանոցներ, չիրագործված պահեր և այլն: Այս խաղից հետո հատկապես քննարկվում է Լեո Մեսսիի և Սերխիո Ռամոսի միջև վիճաբանության դրվագը, երբ Ռամոսը հարվածեց Մեսսիի դեմքին:

Ի՞նչ են մտածում խաղի մասին մարզիչները

Էռնեստո Վալվերդե

«Մենք երկու տարի անընդմեջ առաջնության առաջատարն ենք՝ ունենալով մեծ առավելություն: Երբ ժամանակ անցնի, դա կգնահատվի: Բայց դեռ երկար ճանապարհ կա:

90 րոպե տառապանքից հետո մենք նույնիսկ չենք հասկանում, թե իրականում ինչի ենք հասել: Բայց մարդիկ ուրախ են:

Մի քանի օր առաջ մենք փորձեցինք վերահսկել խաղի ընթացքը, բայց մեր խաղի ռիթմը ոչ պատշաճ մակարդակով էր: Այս խաղում ավելի լավ խաղացինք:

Եթե մենք խփեինք երկրորդ գոլը, ապա խաղի վերջում կզրկեինք մեզ լարված վերջաբանից: Եվ մենք տվեցինք նրանց հնարավորություն: Մի պահ կար, երբ Պիկեն վերցրեց գնդակը… Մենք շատ մտահոգված էինք:

Մեսսին ասաց, որ վնասվածքը լուրջ չէ, և իր հետ ամեն ինչ կարգին է: Նա ևս շատ լավ աշխատեց: Նա այլմոլորակային է: Ամեն անգամ, երբ գնդակը նրա մոտ է, ինչ-որ բան է կատարվում:

Ռակիտիչը շատ ստաբիլ է խաղում խաղի սկզբից մինչև վերջ: Նա շատ ստաբիլ է խաղում մրցաշրջանի սկբից մինչև վերջ: Նա շատ արժեքավոր ֆուտբոլիստ է մեզ համար:

Ես չեմ մտածում քննադատության մասին: Իմ միակ մտագոհությունը այն է, որ իմ թիմը լավ խաղա և հաղթի»:

Սանտիագո Սոլարի

«Մենք փորձեցինք խաղի տարբեր տարբերակները, չհանձնվեցինք: Սա երկու թիմերի համար էլ կոշտ, լարված և լուրջ խաղ էր: Եթե դուք նման կերպ չեք խաղում, ապա դժվար է հաղթել:

Մենք այսօր ֆուտբոլ խաղացինք խաղի տարբեր հատվածներում: Մենք արեցինք այն, ինչ պետք է անենք: Մենք չկարողացանք միայն գոլեր խփել, բայց ոչ այն պատճառով, որ չփորձեցինք: Մենք արել ենք 20 հարված:

Ես զգում եմ, որ մենք պետք է շարունակենք աշխատել, փորձենք բարելավել այն, ինչ պետք է բարելավվի:

Անկասկած, 12 միավորը լուրջ առավելություն է, բայց մենք չենք հրաժարվի պայքարից, քանի որ մենք պարտավոր ենք պայքարել մինչև վերջ:

Բոլոր ֆուտբոլիստները շատ աշխատեցին: Մրցակիցը գոլ խփեց, իսկ մենք՝ ոչ: Դա ամբողջ տարբերությունն է:

Երկրպագուները սուլե՞լ են Բեյլին: Նա շատ մեծ բաներ է արել ակումբի համար և արժանի է հարգանքի, ինչպես բոլորը: Բայց երկրպագուները անկախ են իրենց որոշումներում»:

Խաղի մասին են խոսել երկու թիմերի երկու մշտական հակառակորդները՝ Սերիխո Ռամոսն ու Ժերար Պիկեն:

«Ես այս խաղերի էմոցիաները ապրել եմ մանկուց: Ես գիտեմ, թե որքան դժվար է հաղթել «Բեռնաբեուում»: Մենք հանդուրժեցինք և օգտագործեցինք մեր հնարավորությունը:

Կարծում եմ, որ մենք ավելի լավ խաղացինք, քան մի քանի օր առաջ, չնայած հաշիվը ավելի համեստ է: Առաջնությունում առավելությունը մեզ որոշակի հանգստություն է տալիս առաջիկա հանդիպումներից առաջ:

Մենք լավ ենք զգում մեզ: Ես սիրում եմ այստեղ գալ: Բոլոր հանդիպումները այստեղ «ամեն ինչ, կամ ոչինչ են»:

Ինչ վերաբերվում է Ռամոսին, ես կարծում եմ, որ դա բացահայտ ագրեսիա էր, քանի որ Մեսսիի բերանից արյուն էր հոսում»,- ասել է Պիկեն:

«Այս խաղը սարսափելի չէր: Չնայած մենք վերահսկում էինք խաղը: Բայց հանդիպման արդյունքը ապահովում են գոլերը: Մենք գոլ չփեցինք: Պետք է պարզապես շնորհավորել մրցակցին:

Մենք անկացրինք երկու ուժեղ հանդիպում, շատ ջանքեր էին ծախսվել, վերականգնելու քիչ ժամանակ կար: Բայց սա վերաբերում է նաև մեր մրցակցին, այնպես որ հոգնածությունը մեզ համար արդարացում չի կարող լինել:

«Բարսելոնան» առառջ էր անցել և հիմա էլ ավելացրել է առավելությունը (մինչև 12 միավոր): Մինչև առաջնության ավարտը դեռ շատ հանդիպումներ կան: Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք վերջնագծից առաջ:

Մեսսիի հետ դրվա՞գը: Դա մեխանիկական շարժում էր, ոչ մի անհայտ ժեստ: Նա վատ արձագանքեց: Ամեն ինչ մնաց դաշտում
Մենք պետք է պատրաստ լինենք ինչպես ֆիզիկապես, այնպես էլ էմոցիոնալ, մենք պետք է շարունակենք աշխատել: Չորեքշաբթի մենք ունենք ևս մեկ եզրափակիչ («Այաքսի» հետ կայանալիք պատասխան հանդիպումը Չեմպիոնների լիգայում): Մենք պայքարելու ենք»,- ասել է Ռամոսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս