
«Ռոյսը շատ կսազի «Բարսելոնային»». տեր Շտեգեն

«Բարսելոնայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն ասել է, որ ուրախ կլինի, որ «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը տեղափոխվի կատալոնական ակումբ:
«Ռոյսը շատ կսազի «Բարսելոնային»: Ըստ իս, նա կարող է տեղափոխվել ավելի մեծ ակումբ: Ես կարծում եմ, որ նա շատ ուրախ է իր ակումբում, քանի որ նրա ընտանիքն ապրում է Դորտմունդում: Դա միշտ շատ կարևոր է եղել նրա համար:
Ռոյսը կարող է խաղալ ցանկացած շատ մեծ ակումբում: Պետք է հարգել Ռոյսին և նրա կարծիքը, քանի որ նա ասում է, որ իր ընտանիքն ապրում է Գերմանիայում: Նա երջանիկ է այնտեղ, որտեղ աջակցում են իրեն: Սա շատ լավ մարդու կարևոր որոշում է»,- ասել է տեր Շտեգենը:
Սիրարփի Աղաբաբյան