Երկու մարդու գլխին ձերբակալման վտանգ է կախված. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին առնվազն 2 մարդու գլխին կախված է ձերբակալման վտանգը․ մեկը Արշալույս գյուղի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանն է, մյուսը՝ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Այս երկու անձինք որոշել են պայքարել եւ հրաժարական չտալ, եւ նրանց դեմ գործի են դրվել քրեական հին լծակները։

Երեկ մեզ ասացին, որ եթե ռեկտորը հրաժարական չտա, հինգշաբթի օրը հոգաբարձուների խորհրդի նիստով նրան կազատեն եւ քրգործն առաջ կտանեն։ Նույնը եւ՝ Արշալույսի գյուղապետի նկատմամբ․ եթե վաղը հրաժարական չտա, հնարավոր է ձերբակալվի եւ բանտում հայտնվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս