ՀՀԿ-ն 10-15 օրից ակտիվանալու է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը, որին մասնակցել են նաեւ ոչ ԳՄ-ականներ, որոշում է կայացրել 10-15 օրից ակտիվանալ` եթեր, մամուլ, Ֆեյսբուք, համացանց: Բացի Աշոտյանից ու Շարմազանովից, մնացածները եւս «թույն ընդդիմադիր» կդառնան, իսկ որոշակի փուլում կխոսի նաեւ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, ով, սակայն, բոլորին ասում է, որ հետ գալու մտադրություն չունի՝ իր ժամանակն անցել է:

Մեր աղբյուրը նշեց՝ «ակտիվանում ենք բոլոր ուղղություններով»: Խոսակցություն կա, որ մինչեւ մարտի 1-ը հնարավոր է Սերժ Սարգսյանը կալանավորվի` միտինգին ընդառաջ, որ հավաքի էներգետիկան հզոր լինի։ «Բացառվում է»: Ի դեպ, շաբաթվա վերջին ՀՀԿ են «ժամանելու» Համաշխարհային քրիստոնեական միության նախագահն ու գլխավոր քարտուղարը` համատեղ ծրագրեր, քննարկումներ անցկացնելու համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728