Կառավարությունում բավականին ծանր են տանում Արմեն Սարգսյանի շրջագայությունները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ` Արմեն Սարգսյանը եւ իր թիմը Մյունխեն` անվտանգության համաժողովին, մեկնել են «պերեսադկայով»` Մոսկվա, ապա Մյունխեն թռիչքով` էկոնոմ դասով: Թիվ մեկ բորտը, որից կարող է օգտվել նաեւ Արմեն Սարգսյանը, «անսարք» է եղել։ «Շասսին պետք է փոխվեր»,- ասաց կառավարության աղբյուրը։
Սակայն կա նաեւ հարցի երկրորդ կողմը՝ կառավարությունում բավականին ծանր են տանում Արմեն Սարգսյանի գեոքաղաքական «տուրնեները», մանավանդ՝ մյունխենյան, որի շրջանակներում պետք է տեղի ունենար նաեւ էներգետիկայի հարցերով Եվրատլանտյան նախաձեռնության փակ նիստը, որին մասնակցում են բավականին հայտնի անձինք, եւ որը մինչ այս ղեկավարում էր Արմեն Սարգսյանը։ Սակայն ոմանք ցավոտ են տարել նաեւ Ջո Բայդենի հետ Սարգսյանի հանդիպումը, որն աղմուկ հանեց ամերիկյան մամուլում։
Բայդենը համարվում է ամենաբարձր ռեյտինգ ունեցող դեմոկրատ թեկնածուն, եւ Արմեն Սարգսյանը, հիշեցնենք, նրան հարցրել էր` դնելո՞ւ է նախկին փոխնախագահն իր թեկնածությունն ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրություններում: Ինչ էր պատասխանել Բայդենը, ոչ ոք չիմացավ՝ նա շատ ցածրաձայն էր պատասխանել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: