
Քենդալ Ջենները բաց հագուստով էր եկել «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը հաջորդած երեկույթին

Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները, որին բրիտանացի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը համարել է Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցիկ կինը, «Օսկար» մրցանակի Vanity Fair Oscars-ին եկել էր բաց հագուստով: Այդ մասին հայտնել է Harper՚s Bazaar-ը:
Մոդելը հագել էր սեւ թավշյա զգեստ՝ ազդրերին՝ բյուրեղիկներով, որը տեղ էր գտել լիբանանա-ամերիկացի դիզայներ Ռեմի-Քադիի նոր գարնանային հավաքածուում: Լրագրողներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ Ջեններն առանց ներքազգեստի էր:
Իր հագուստը թոփ-մոդելը համալրել էր սուրքիթ սեւ բարձրակրունկ կոշիկներով եւ մեծ ականջօղերով: «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում: