
Փրկարարները Տավուշ գյուղի հարակից ջրամբարից դուրս են բերել ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի դին

Փետրվարի 24-ին՝ ժամը 14:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Տավուշի մարզի Տավուշ գյուղին հարակից ջրամբարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել քաղաքացու դին:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, մահացած քաղաքացին ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող էր: