Բաժիններ՝

Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել «Աէրոֆլոտ օփեն»-ի 5-րդ տուրում

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները շարունակում են ելույթները Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարում:

Մրցաշարի 5-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը մրցեցին միմյանց դեմ և հաղթեց Մարտիրոսյանը: Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:

Այժմ Հայկ Մարտիրոսյանը ունի 4 միավոր և մրցաշարի առաջատարից հետ է մեկ միավորով:

B ենթախմբի 4-րդ տուրում Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը կիսեցին միավորը: Ռաֆայել Վահանյանը և Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728