Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 23-24-ն ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, Երևան քաղաքի Վարդաշենի 9-րդ փողոցի թիվ 70 շենքի մոտակայքում այրվել է մոտ 2000 քմ եղեգնուտ, Նուբարաշեն-Ջրաշեն ավտոճանապարհին՝ 3000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում՝ 800 քմ, «Կոնգո» կոչվող գերեզմանատանը հարակից սարալանջին՝ մոտ 55 հա, «Կամակատար» կոչվող մատուռի մոտակայքում` մոտ 8 հա խոտածածկույթ, Կաթնաջուր համայնքի 1-ին փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 100 հակ պահեստավորած անասնակեր, Տաշիր-Սարատովկա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ մոտ 2 հա չոր խոտածածկույթ, Գոգավան-Նորաշեն ավտոճանապարհին հարակից հանդամասում՝ մոտ 25 հա, Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ բնակավայրի «Կածարած» կոչվող հանդամասում՝ 5 հա, Այգեպար բնակավայրում՝ մոտ 5000 քմ, «Ճռճիմկուտ» կոչվող հանդամասում՝ մոտ 6 հա, «Հովելի» աղբյուրի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Մովսես բնակավայրի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 3 հա, Աչաջուր համայնքին պատկանող «Սալդախ» կոչվող հանդամասում` մոտ 2000 քմ, Այրում համայնքի Պտղավան բնակավայրում` մոտ 1.5 հա խոտածածկ տարածք, 20 խաղողի վազ, 15 բարդու ծառ՝ մասամբ և ջերմահարվել՝ մոտ 90 դեղձի ծառ, Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի 27-րդ փողոցի թիվ 37 հասցեում գտնվող այգում՝ մոտ 600 քմ, Արարատի մարզի Հայանիստ գյուղում՝ մոտ 700 քմ խոտածածկույթ, Շիրակի մարզի Քարաբերդ գյուղում՝ ջրաղացի մոտակայքում, մոտ 350 հակ անասնակեր, Արտաշատ քաղաքում՝ «Սուրբ Հովհաննես» եկեղեցու ետնամասում՝ մոտ 2000 քմ չոր խոտածածկույթ և եղեգնուտ, Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 4000 քմ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սյունիք փողոցի սկզբնամասում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ, Տեղ գյուղում՝ մոտ 1000 հակ պահեստավորած անասնակեր:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: