Բաժիններ՝

Ինչպիսի՞ն կլինի ծալվող iPhone-ը

Չնայած այս օրերի «հերոսը» Samsung Galaxy Fold ծալվող սմարթֆոնն է, որը  ներկայացվել է փետրվարի 20-ին, չպետք է մոռանալ դրա գլխավոր մրցակից Apple-ի մասին: Ցանցում հայտնվել են նոր հեղափոխական ճկուն iPhone-ի պատկերները:

Apple-ի ինսայդները վերջին օրերին ակտիվորեն խոսում են iPhone-ի նոր հեղափոխական տարբերակի՝ ճկուն սմարթֆոնի մասին, որի դիզայնը մշակվում է արդեն մի քանի տարի: Խոսակցությունների առիթ է դարձել ընկերության ներկայացրած արտոնագիրը, որտեղ խոսվում է ճկուն սարքի մասին:

Հոլանդական տեխնիկական LetsGoDigital բլոգն արտոնագրերի հիման վրա պատրաստել է մի շարք պատկերներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին է լինելու նոր հեղափոխական iPhone-ն իրական կյանքում:

Արտոնագրային փաստաթղթերում ցուցադրվում են ճկուն սմարթֆոնի 2 և 3 դիսփլեյներով տարբերակները, ինչպես նաև մեկ կամ երկու դետալներ, որոնք թույլ կտան ծալել սարքը:

Այնուամենայնիվ, մոտ ապագայում iPhone-ի ծալվող տարբերակին պետք չէ սպասել: Նշվում է, որ Apple-ն առաջին հերթին կներկայացնի 5G սմարթֆոն, իսկ մոտ մեկ տարի անց՝ iPhone և/կամ iPad, որը կստանա ճկուն էկրան:

Կարելի է ասել, որ սա Apple-ի ռազմավարությունն է, քանի որ առաջին դեպքը չէ, երբ ընկերությունը թույլ է տալիս իր մրցակիցներին առաջինը փորձարկել քննարկվող տեխնոլոգիաները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս