![](/banners/BeFunky-design.jpg)
«Չեմպիոնների լիգայում ես հինգ հաղթանակ ունեմ, իսկ «Ատլետիկոն»՝ զրո». Ռոնալդու
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/Без-названия-2.jpg)
«Յուվենթուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ատլետիկոյին» պարտվելուց հետո (0:2), կատակել է մրցակցի մասին:
«Չեմպիոնների լիգայում ես հինգ հաղթանակ ունեմ, իսկ «Ատլետիկոն»՝ զրո:
Կանցնե՞նք մենք հաջորդ փուլ: Դեռ կտեսնենք»,- ասել է Ռոնալդուն լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն վերջին երեք տարիներին հաղթում էր Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» հետ:
Սիրարփի Աղաբաբյան