«Հիմարություն կլիներ մտածել «Չելսիում» նշանակվելու մասին». Ֆրենկ Լեմպարդ
«Չելսիի» նախկին կիսապաշտպան և «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հիմարություն է անվանել խոսակցություններն այն մասին, որ ինքը կարող է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել Մաուրիցիո Սարիին: Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները Լեմպարդին և «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանին անվանել էին «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուները:
«Բոլորը գիտեն, որ ես մեծ և երկար կարիերա եմ ունեցել «Չելսիում»: Բայց մտածել ինչ-որ այլ ակումբների մասին, երբ ես այնպես էլ ստացել եմ աշխատանք մարզչական կարիերայի մեկնարկում, հիմարություն կլիներ: Տեսնենք՝ ինչ կլինի հետո: Ֆուտբոլում մարզչին չարժե շատ հեռուն նայել: Դա առաջին սխալն է:
Ես մտածում եմ միայն այն մասին, որ հաջողության հասնեմ ակումբի հետ այն քաղաքում, որն ինձ նման հնարավորություն է ընձեռել: Եթե ես կարողանամ հաջողության հասնել «Դերբիի» հետ, կհամարեմ դա ֆուտբոլային կարիերայում գլխավոր ձեռքբերումներիցս մեկը»,- Լեմպարդին է մեջբերում Sport360-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը