![](/banners/BeFunky-design.jpg)
Նոր Հաճնի կամրջի տակ 25-ամյա երիտասարդի դի են հայտնաբերել
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/prkarar1.jpg)
Փետրվարի 20-ին, ժամը 23:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի տակ կա տղամարդու դի. ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները ձորից (մոտ 200 մ) դուրս են բերել Զ. Ս.-ի (ծնված 1994 թ.) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: