Ինչ ունեցվածք է հայտարարագրել Հերիքնազ Տիգրանյանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ.պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է «MERCEDES–BENZ E 220» մակնիշի ավտոմեքենա: Անշարժ գույք հայտարարագրված չէ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները կազմել են 10 089 888 ՀՀ դրամ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցը կազմել է 3 000 000 ՀՀ դրամ:

Նշենք, որ Հ. Տիգրանյանը 2006 թվականից արտոնագրված փաստաբան է, անդամակցում է ՀՀ փաստաբանների պալատին: Նա «Տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիական կրթության կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է: 2009–2018 թթ. Հ. Տիգրանյանն եղել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ–ի իրավախորհրդատու: Ավելի վաղ՝ 2008–2009 թթ.՝ սփյուռքի նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետ: 2006–2008 թվականներին եղել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս