
Անահիտ Տեր-Մինասյանը Հայաստանի առաջին Հանրապետության ամենահեղինակավոր ուսումնասիրողներից է. Փաշինյանը ցավակցել է պատմաբանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանի մահվան մասին:
Ծնված լինելով հայրենիքից հեռու և սերելով Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքից՝ տիկին Տեր-Մինասյանն իր գործունեությունը նվիրել է Հայաստանին և հայոց պատմությանը: Անահիտ Տեր-Մինասյանը Հայաստանի առաջին Հանրապետության, ինչպես նաև հայկական սփյուռքի պատմության ամենահեղինակավոր ուսումնասիրողներից է:
Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Անահիտ Տեր-Մինասյանի ընտանիքին, ընկերներին և բարեկամներին: Մեծանուն հայ գիտնականի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»: