«Մեսսին համաշխարհային ֆուտբոլի միակ հանճարն է». Ֆաբիո Կապելո
Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն բարձր է գնահատել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի խաղը:
«Մեսսին ֆուտբոլիստ չէ: Նա հանճար է, միակ հանճարը համաշխարհային ֆուտբոլում: Նա չի դարձել Աշխարհի չեմպիոն, որովհետև չի կարելի միայնակ հաղթել առաջնությունը»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Մեսսին հանդես է գալիս «Բարսելոնայի» հիմնական թիմում 2003 թվականից:
31-ամյա հարձակվողը հանդիսանում է նաև Արգենտինայի ազգային թիմի խաղացող, որի կազմում հաղթել է պեկինյան Օլիմպիադան: Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին անցկացրել է 22 խաղ, խփել է 22 գոլ և կատարել է 12 փոխանցում:
ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Լիոն»-«Բարսելոնա» առաջին խաղը տեղի կունենա «Ստադ դե Լյումիեր» մարզադաշտում, փետրվարի 19-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը