
«Ռոնալդուն կարող է օգնել «Յուվենթուսին» հաղթել Չեմպիոնների լիգան». Լուիշ Ֆիգու

Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Լուիշ Ֆիգուն կարծիք է հայտնել, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդունակ է օգնել «Յուվենթուսին»՝ հաղթելու Չեմպիոնների լիգան:
«Հիմա ֆուտբոլում շատ ավելի շատ են խաղերը, քան առաջ, և պետք է, իհարկե, հետևես ինքդ քեզ, եթե մտադրված ես խաղալ մինչև 36-37 տարեկանը: Մեր ժամանակներում բազմաթիվ միջոցներ կան դրա համար: Իմ սերունդն ավելի շուտ էր ավարտում կարիերան, բայց հիմա կա մարզական կյանքը երկարաձգելու հնարավորություն:
Վստահ եմ՝ Ռոնալդուն կարող է օգնել «Յուվենթուսին» հաղթել Չեմպիոնների լիգան: Նա լավագույններից մեկն է և ցուցադրում է դա Իտալիայի առաջնությունում: Կարծում եմ՝ «Յուվենթուսը» ֆավորիտ է ՉԼ-ում: Խաղալ «Ատլետիկոյի» հետ հեշտ չէ, ագրեսիվ թիմ է: Սպասվում են երկու վառ խաղեր»,- Ֆիգուին է մեջբերում Daily Mail-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը